HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցած 13 օրում

Ըստ Ոստիկանության լրատվության վարչության տեղեկատվության` հունվարի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության 2 , կողոպուտի 1 և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության` 24 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է խուլիգանության 6 դեպք, բացահայտվել է 5-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության, կողոպուտի և ավազակային հարձակման 1-ական դեպք: Անցած 13 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 75 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 118-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter