HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջատարը` ԱՄՆ-ն, պարտվել է Հայաստանին

Նախօրեին Թուրքիայի Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Միացյալ Նահանգների հավաքականին: Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Ալեքսանդր Օնիշչուկի, Վարուժան Հակոբյանի և Յուրի Շուլմանի հետ: Մյուս պարտիաներում 2,5-1,5-ական հաշվով Բրազիլիան հաղթանակ է տարել Թուրքիայի, իսկ Հնդկաստանը` Իսրայելի նկատմամբ: Ադրբեջանը 3-1 հաշվով հաղթել է Հունաստանի, Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով՝ Եգիպտոսին հավաքականին: Մեր հավաքականի հաղթանակի արդյունքում միանձնյա առաջատար ԱՄՆ-ի թիմը նախավերջին տուրից հետո հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ 21 միավորով գխավորում է Ռուսաստանի ընտրանին: Երկրորդ տեղում 20 միավորով Ադրբեջանի հավաքականն է, երրորդում՝  Միացյալ Նահանգներինը՝ 19,5 միավորով: Հայաստանը Հնդկաստանի ընտրանու հետ 17,5 միավորով բաժանում է 4-5-րդ տեղերը: Այսօր կայանալիք վերջին` 9-րդ տուրում մեր թիմը կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ, իսկ Ռուսաստանը` Իսրայելի, ԱՄՆ-ն` Ադրբեջանի, Բրազիլիան` Հնդկաստանի և Հունաստանը` Թուրքիայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter