HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական կենտրոն Դարբնիկ գյուղում

Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակչության 90 տոկոսից ավելին փախստականներ են: Գյուղում ադրբեջանահայ 280 ընտանիք է ապրում, 24-ն էլ իրաքահայեր են: Մոտ 1 000 բնակիչ ունեցող այս գյուղում մանկապարտեզ երբևէ չի եղել, երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: «Մշակութային ադապտացում կրթության միջոցով-2» ծրագրի շրջանակներում այսօր Դարբնիկում մանկական կրթական կենտրոն բացվեց: Ծրագիրն իրականացնում են «Սեյվ դը չիլդրեն» և «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունները: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը նշեց, որ ծրագրի դոնորը ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի վարչությունն է, որն էլ միջոցներ է տրամադրել` մանկական կենտրոնի կառուցման համար: Դարբնիկի գյուղապետն էլ տրամադրել է 1 700 000 դրամ: Մանկական կենտրոնը կառուցվել է համայնքի բնակիչների ուժերով, ովքեր եկամուտ են ստացել այդ աշխատանքի դիմաց: «Կենտրոնում երկու խմբասենյակ կա, որոնք նախատեսված են 14-20 երեխայի համար: մենք հույս ունենք, որ Դարբնիկի 3-6 տարեկան բոլոր երեխաները կկարողանան հաճախել այս ցերեկային կենտրոն: Դարբնիկ գյուղի համար դա կարևորագույն խնդիր է, քանի որ այստեղ երբեք մանկապարտեզ չի եղել,  երեխաներն առ այսօր նախադպրոցական կրթություն չեն ստանում»,- ասաց Ի. Սաղոյանը` նշելով, որ իրենք դիմել են Կրթության և գիտության նախարարությանը, որպեսզի կենտրոնը մանկապարտեզի կարգավիճակ ստանա: «Առայժմ երեխաները սնունդ չեն ստանա: Բայց մոտակայում մենք կտրամադրենք կահույք` խոհանոցի համար և կսկսենք աշխատենք ԿԳ նախարարության հետ, որպեսզի ցերեկային կենտրոնը վերածվի մանկապարեզի: Համայնքը շատ պատրաստակամ է այս հարցում: Առայժմ ծախսերը մենք կհոգանք, մինչև կենտրոնը պետականցվի»,- ասաց նա: Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանն էլ, դիմելով Դարբնիկի բնակչությանը, նշեց, որ կենտրոնի կառուցումից հետո նրանք պետք է չզլանան և ավելի շատ երեխաներ ուենան: Մարզպետարանն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի կենտրոնն ավելի մեծանա: «Ես չեմ սիրում փախստական բառը: Այն թող արագ վերանա մեր մտքերից, մեր լեքսիկոնից: Դուք մեր հայրենակիցներն եք, ովքեր հայրենիք են վերադարձել: Մենք ձեզ սիրում ու ընդունում ենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter