HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը՝ ի պաշտպանություն ազատ խոսքի

Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում խոսքի և մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի և այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ:

Մասնավորապես` կոչ է արվում բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու  ազատությունն ու  տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձևավորմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում և նախադեպային սկզբունք է սահմանել հրապարակման նախնական արգելքների վերաբերյալ, այն է` հատկապես մամուլի պարագայում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը և այն դարձնել անհետաքրքիր /«Օբզերվերը և Գարդիանն» ընդեմ Միացյալ Թագավորության գործով/:

ՄԻՊ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter