HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում ԱՆՊՇ Լոռու գրասենյակի վրա

Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ անձիք հարձակում են գործել Ազգային Նոր Պահպանողական Շարժման Լոռու մարզային կոմիտեի գրասենյակի վրա: «Գիշերային խուլիգանների տականքությունն այն աստիճանի է հասել, որ ջարդել են ոչ միայն գրասենյակի գույքն ու ոչնչացրել ԱՆՊՇ խորհրդանիշները, այլև  պատառոտել են ՀՀ պետական դրոշը: Սա ԱՆՊՇ Լոռու մարզային գրասենյակի վրա երկրորդ նմանատիպ հարձակումն է: Ինչը նշանակում է, որ հանցագործները կամ վայելում են տեղական իշխանությունների հովհանավորությունը, կամ տեղական իշխանություններն ի զորու  չեն վերահսկել Վանաձոր քաղաքի բնականոն կյանքը»,-ասվում է ԱՆՊՇ տարածած հաղորդագրությունում: ԱՆՊՇ Կենտրոնական Կոմիտեն իր բողոքն է հայտնում փաստի առթիվ, և դիմելով ՀՀ իշխանություններին կոչ է անում պարզել հանցագործներին և ենթարկել քրեական պատասխանատվության: «Հանցագործության չբացահայտման դեպքում մենք կհամարենք, որ դա իրականացվել է տեղական իշխանությունների հրահանգով ու հովհանավորությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter