Հայաստանի հավաքականը հինգերորդն է
Թուրքիայի Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը գրավեց հինգերորդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության 9-րդ տուրում Հայաստան-Եգիպտոս շախմատային մրցավեճում Հայաստանը հաղթանակ տարավ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Ահմեդ Ադլիին:
Մյուս խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ Ամին Բասեմի նկատմամբ: Արման Փաշիկյանը ևս հաղթեց, սակայն Տիգրան Պետրոսյանը զիջեց մրցակցին: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ: 2-րդ տեղում է ԱՄՆ-ը: Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի հավաքականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել