Երեխաների առք ու վաճառքով
Ոստիկանության լրատվության վարչության հաղորդմամբ` անցյալ տարվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի (Երեխայի առք ու վաճառքը) հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 3 գործերով, որոնցից 1-ը 2008-ին հարուցված եւ 2009 թ. փոխանցված գործ է, որով 2009-ին նախաքննության ընթացքում հայտնաբերվել է ևս 4 զոհ՝ որպես մեղադրյալ են ներգրավվել 2 անձինք, որոնք դատապարտվել են ազատազրկման։
Քրեական մյուս 2 գործերից մեկը կարճվել է, մյուսով տուժող է ճանաչվել 1 զոհ, մեղադրյալը նույնպես 1-ն է, որը դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման։ Անչափահասին մուրացականության մեջ ներգրավելու հատկանիշներով (166-րդ հոդված) վարույթ է իրականացվել նախկինում հարուցված քրեական 1 գործով, որը 2009 թ. վերաորակավորվել է 132 պրիմ հոդվածի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել