HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի ազգային պարկի զարգացման համար կհատկացվի 500 հազար եվրո

Գերմանիայի զարգացման բանկը հատկացրել է 500 հազար եվրո Ջավախքի ազգային պարկի զարգացման համար: Ծրագիրը կիրականացնի Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամը:

Ջավախքի ազգային պարկը ստեղծվել է այս տարվա ապրիլին Պահպանվող տարածքների գործակալության նախաձեռնությամբ: Ազգային պարկի տարածքը 14 200 հա է: Պարկի տարածքում ներառված է Բուղաշեն, Սուլդա և Կարծախ գյուղերի լճերն ու ջրամբարները:

Ջավախքի ազգային պարկի ֆինանսավորողը Գերմանիայի զարգացման բանկն է, իսկ իրականացնողը` Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամը («WWF Caucasus PO» ):

Ինչպես տեղեկացրել է Պահպանվող տարածքների գործակալության ղեկավար Գեորգի Խովնաձեն, ծրագիրը կնպաստի տեղական արտադրանքի զարգացմանը և տեղի բնակչության եկամտի աճին: Վերջինիս խոսքերով, 12 գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար կիրականացվեն սոցիալական ծրագրեր: Գործակալությունն արդեն ուսումնասիրել է այդ ծրագրերը և առանձնացրել առավելությունները: Ինչպես տեղեկացնում է վրացական «Մեդիանյուզ» կայքը, հիմնական շեշտը կդրվի էկոտուրիստական ենթակառուցվածքների զարգացման վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter