HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքված բերքն օգտագործվել է դպրոցներում, հիվանդանոցներում և այլ հաստատություններում

Ծրագրի  համայնքային ծառատունկ  բաժինը տնկել է 56,000 ծառ 2009 թվականի ընթացքում

Հայաստան ծառատունկ  ծրագիրը («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) տեղեկացնում է, որ 2009 թվականի ընթացքում, տնկել է ավելի քան 56,000 ծառ Հայաստանի տասնյակից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում իր համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակներում: 

Կարին և Խաչպար տնկարաններում արտադրված բարձրորակ պտղատու և դեկորատիվ տնկիներից 56,244 ծառ տնկվեց նախորդ տարի` ելնելով համայնքների կողմից ծառերի հսկայական պահանջից, ինչպես նաև Հայաստան ծառատունկ ծրագրի աշխատակիցների բարձր մասնագիտական կարողության շնորհիվ: Սա, թերևս,  հավելումն էր մեկ միլիոն տնկիների, որոնք տնկվեցին 2009 թվականին  Լոռվա մարզի որոշ տարածքներում: «Մենք հպարտությամբ պետք է նշենք, որ այս աշնանը տնկել ենք 27,822 դեկորատիվ և պտղատու ծառ, իսկ գարնանը ` 28,422», նշեց համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Անահիտ Ղարիբյանը: «Համայնքային ծառատունկ և տնկարանային ծրագրերի աշխատակիցների միահամուռ ջանքերով, մենք բաշխեցինք  այս բարձրորակ տնկիները Հայաստանի ավելի քան տաս շրջաններում` ներառյալ Արմավիրը, Լոռին, Վայոց Ձորը, Տավուշը և Արցախը»: Կազմակերպության ծրագրերը շահավետ են համայնքների համար, քանի որ ներառում են ծառատնկման աշխատանք, որն ապահովում է ոչ միայն ապրուստի միջոցներ, այլ նաև բերք և մթերքի անվտանգություն: 2009 թվականին մեր կողմից տնկված ծառերը տվեցին 200,665 կգ մրգի բերք: Հայաստան ծառատունկ ծրագրի կողմից տնկված մրգատու ծառերը ներառում են հետևյալ տեսակները` ծիրանենի, վայրի խնձորենի, տանձենի և դեղձենի, ինչպես նաև ընկուզենի և պիստակենի: Բերքը հավաքվեց երկրի մոտ 118 տարածաշրջաններում և կիրառվեց դպրոցներում, հիվանդանոցներում և համայնքային այլ հաստատություններում: Նախորդ տարվա  ընթացքում համայնքային ծառատունկ  ծրագիրը, իր հետ համագործակցող կազմակերպությունների հետ միասին, իրականացրեց ծառատունկի մի շարք դիտարժան միջոցառումներ: Աշնանը, Սինոփսիս Հայաստանի  աշխատակազմի և իրենց ընտանիքների հետ համատեղ, 500 մշտադալար տնկվեց Մալաթիա Սեբաստիա համայնքում` Սուրբ Երորդություն եկեղեցու բակում, որը  «Էյ Թի Փի»-ի  իրականացրած ծառատնկման օրինակելի վայրերից է: Շարունակ կրկնվող  համագործակցության վառ օրինակ է  Հայաստան ծառատունկ ծրագրի և HSBC բանկի  կողմից նախաձեռնած ծառատունկը Դիակոնիա հույսի ավանում: Ավանի բնակիչների հետ  միասին,  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի աշխատակիցներն իրենց ընտանիքներով տնկեցին 500 մրգատու և դեկորատիվ ծառ ավանի տնամերձ այգիներում:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը սկսեց աշխատել անապահով ընտանիքների համար նախատեսված այս  ավանում 2005 թվականից, երբ դեռ շատ քիչ ծառեր կային այստեղ: Այսօր, հույսի ավանը մի կանաչ և գեղատեսիլ թաղամաս է` լի մրգատու և դեկորատիվ ծառերով, որոնք տնկել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը: «Մենք հաճույքով  ենք օժանդակում Դիակոնիա համայնքին, քանի որ այս ծրագիրը տրամադրում է տուն և արժանապատիվ կեցություն հայ ընտանիքներին: «Էյ Թի Փի»-ի օգնությամբ Դիակոնիան դարձել է գեղեցիկ իր ծաղիկներով, ծառերով և մրգերով: Շնորհակալություն բոլորիդ` այս ծրագիրը իրականացնելու համար»,  նշեցին  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նվիրատուները` Դիակոնիա կատարած այցից հետո:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է ծառատնկման նմանատիպ աշխատանքներ Հայաստանի տարբեր շրջանների  դպրոցներում, եկեղեցիներում և այլ հաստատություններում: Հնաբերդի դպրոցը,  Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Հայ Ասպետ ՀԿ-ն,  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և շախմատի ակադեմիան մի քանիսն են բազմաթիվ այն վայրերից, որ կանաչապատվել և գեղեցկացվել են  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի համայնքային ծառատունկ ծրագրի կողմից: «Մենք հպարտ ենք  մեր բոլոր ծրագրերով, և յուրաքանչյուր  ծառատունկի պատմություն լի է կյանքով և հույսով դեպի ապագան: Այս տարին մեզ համար նշանավորվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մեզ տրված շնորհակալագրով»,- ավելացրեց Ղարիբյանը: Այն մեզ տրվեց ի նշան Էջմիածին քաղաքում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքի` սկսած 1995 թվականից, որտեղ կազմակերպությունը տնկել է  ավելի քան 20,000 ծառ քսան տարբեր հաստատություններում, ներառյալ եկեղեցիներ և դպրոցներ: Սկսած 1994 թվականից Հայաստան Ծառատունկ  Ծրագիրը տնկել  է ավելի քան  3,500,000 ծառ մեր երկրի 800-ից ավելի վայրերում, և հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել կարիքավոր համայնքների համար: Կազմակերպության երեք կարևորագույն նպատակներն են` ծառատունկը,  համայնքի զարգացումը և աղքատության կրճատումը, բնապահպանական կրթությունը: Նկարում 1.Ավելի քան 100 տարածաշրջանների դպրոցներում, հիվանդանոցներում և այլ համայնքային հաստատություններում, Հայաստան ծառատունկ ծրագրի կողմից տնկված մրգատու ծառերը ներառում են հետևյալ տեսակները` ծիրանենի, վայրի խնձորենի, տանձենի և դեղձենի, ինչպես նաև  ընկուզենի և պիստակենի: Այս աղջնակը օգնում է հավաքել խնձորի բերքը (Խաչիկ  գյուղ, սեպտեմբեր 2009) 2.Այրուձի մարզական ակումբ 2009 թվականին  «Էյ Թի Փի»-ի  ծառերը տվեցին 200,665 կգ մրգի բերք: Այս երեխաները ոգևորված են ծիրանի առատ բերքով (Այրուձի մարզական ակումբ, հուլիս 2009) 3.Դիակոնիա հույսի ավան Հայաստան ծառատունկ  ծրագիրը HSBC բանկի հետ համատեղ տնկեց 500 մրգատու և դեկորատիվ ծառ Դիակոնիա հույսի ավանում 2009 թվականի նոյեմբերին: ՀԾԾ-ի աշխատակիցը սովորեցնում է բոլոր կամավորներին ծառատնկման ճիշտ եղանակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter