HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Արձանագրություններում վերապահումներ անելը վնասակար կլինի Հայաստանի համար»

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը քիչ առաջ «Հայացք» ակումբում ասաց, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ երկկողմանի պայմանագրերում կողմերից մեկը վերապահումներ կատարի: «Նման պրակտիկա գործում է բազմակողմանի պայմանագրերի վերաբերյալ, իսկ երկկողմանիի դեպքում վերապահումներ չեն արվում: Դա պարզապես անիմաստ է.

պատկերացրեք` մենք երկուսով պայմանավորվել ենք ինչ-որ բանի շուրջ, նույնիսկ գրավոր փաստաթուղթ ենք կնքել, բայց դուք գնաք տուն, մի երկու ժամից զանգեք եւ ասեք` ես սկզբունքորեն կողմ եմ, բայց իքս կետի վերաբերյալ վերապահումներ ունեմ: Այդ դեպքում բանակցային գործընթացի ժամանակ այդ հարցերը պետք է միասին կարգավորեիք»,- ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Արձանագրություններում վերապահումներ կարող է կատարել ՀՀ Ազգային Ժողովը, սակայն, ըստ փորձագետի, դա ձեռնտու չէ Հայաստանին. «Դրանով մենք գնում ենք Թուրքիայի ճանապարհով, ես նկատի ունեմ Էրդողանի հայտարարությունը, թե իրենք վերապահումների կարիք ունեն, պետք է հարցը կապեն ղարաբաղյան խնդրի հետ: Իմ կարծիքով` մենք որեւէ վերապահում չպետք է անենք: Դա իրավական առումով սխալ է, քաղաքական առումով` վնասակար»,- ասում է փորձագետը: Նրա կարծիքով` արձանագրություններն առանց վերապահումների ընդունումը առաջին հերթին Հայաստանին է ձեռնտու: Վարդան Պետրոսյանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հունվարի 12-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը որակեց որպես հայկական դիվանագիտական բացթողումների վերաբերյալ ճշտումներ կատարող փաստաթուղթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter