«Թուրքիան փորձում է զիջումներ կորզել Ղարաբաղի հարցում»
Փորձագետ Վարդան Պողոսյանը ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի` երկրի օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա հետ վերցնել հայ-թուրքական արձանագրություններում առկա Հայաստանի ստորագրությունը: «Թուրքիայի վարքագիծը վկայում է այն, որ Թուրքիան չի ցանկանում կատարել այդ արձանագրությունների պարտավորությունները այնպես, ինչպես կան»,- ասում է Վարդան Պողոսյանը:
Նա նշեց, որ Թուրքիայի վարքագիծը չի համապատասխանում Վիեննայի կոնվենիցային, որի 18-րդ հոդվածը պարտավորություն է դնում պետությունների վրա, որպեսզի նրանք գործեն կնքված պայմանագրերի ոգով, չկատարեն այնպիսի գործողություններ, որոնք կհակասեն դրանց: «Ակնհայտ է, որ Թուրքիան ցանկանում է այս արձանագրությունների վավերացումը օգտագործել որպես ճնշման միջոց Հայաստանի նկատմամբ` Ղարաբաղի հարցում զիջումներ կորզելու նպատակով»,- ասում է փորձագետ Վարդան Պողոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել