HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Արա Ռուբենի Սիմոնյանի` թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշում է ընդունել:  Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամլո ծառայությունը, քվեարկության  արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ստորագրել է հանձնաժողովի 7 անդամ (չի ստորագրել ՀՅԴ ներկայացնող անդամը), որոշմանը կողմ է քվեարկել 6-ը:

Մինչ  այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է ստացված բոլոր դիմում-բողոքները: Անվավեր են ճանաչվել թիվ 10/15 և 10/19 տեղամասերի քվեարկության արդյունքները: Այս տեղամասերի վերաբերյալ նյութերը կներկայացվեն ՀՀ դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter