HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում են միջնորդել կարճատև արձակուրդ տրամադրել Հացպանյանին հորը տեսակցելու նպատակով

ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին բաց նամակ են հղել. «Հարգարժան պարոն դեսպան. Համոզված ենք, որ կարիք չկա հիշեցնելու, որ Ֆրանսիայի քաղաքացի եւ մեր հայրենակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը առ այսօր գտնվում է բանտում:

ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Հացպանյանը մինչեւ վերջին կաթիլը ըմպի շինծու գործով իրեն պարտադրված տառապանքների բաժակից` ի վերջո հուսալով կոտրել հանուն Հայաստանի ժողովրդավարացման պայքարելու նրա կամքը: Համոզված ենք, որ անմարդկային այդ գործելաոճը հաջողություն չի բերի եւ քաղբանտարկյալ Հացպանյանը այս փորձությունից հաղթանակած դուրս կգա: Ձեզ դիմելու առիթը, սակայն, այլ է: Սարգսից տեղեկացանք, որ կտրուկ վատացել է նրա հոր առողջական վիճակը, սակայն նրան վերջին հրաժեշտ տալու օրինական հնարավորությունից էլ են զրկում: Մեծարգո պարոն դեսպան, մեր խնդրանքն այն է, որ Դուք, օգտագործելով Ձեր եւ Ձեր երկրի  հեղինակությունը, միջնորդեք ՀՀ իշխանությունների առջեւ քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին` հորը տեսակցելու նպատակով կարճատեւ արձակուրդ տրամադրելու հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter