HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարելավվի ճանապարհային կապը Վրաստանի և Իրանի հետ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել 2010թ-ի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը հավանություն է տվել մի քանի ծրագրերի` -Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»:

Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները։ Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի եւ Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ։ ՀՀ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարներից ճշտել է, որ ընթացիկ տարում իրականացվելու է 120 մլն դոլարին համարժեք դրամի աշխատանք եւ հանձնարարել, որ այն ամբողջությամբ կատարելու համար ձեռնարկվեն բոլոր միջոցները. -ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգին, որի նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, որի մասը հանդիսացող բովանդակային նյութերը դեռ պետք է քննարկվեն։ Ամեն դեպքում ճյուղի կառավարմանը վերաբերող պատկերացումները պետք է հստակեցվեն ընթացիկ տարում. -ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքին, հիմնարկին անհրաժեշտ շենք-շինությունների ցանկին եւ դրանց կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խոշորացված հաշվարկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter