Ֆելիքս Ահարոնյանը պարգևատրվել է Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսսիի անվան մրցանակով
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի խմբի ղեկավար Ֆելիքս Ահարոնյանը պարգեւատրվել է Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսսիի անվան մրցանակով գերնորերի մնացորդների եւ մոտակա ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրության միջոցով ՏԷՎ (տերաէլեկտրոն-վոլտ) աստղագիտության բնագավառում ներդրման համար:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, անցկացված հետազոտություններն առնչվում են մասնիկների արագացման եւ տիեզերական ճառագայթների առաջացման հիմնարար հարցերին: Ֆելիքս Ահարոնյանի հետ միասին այս մրցանակով պարգեւատրվեցին նաեւ Վերներ Հոֆմանը, Հայնց Ֆոլկը եւ «Բարձր էներգիայի դիտողական համակարգ» (HESS) համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել