HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Որեւէ կարգավիճակ Ղարաբաղի ժողովրդին չեն կարող պարտադրել»

Այս կարծիքն է այսօր հայտնել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «մադրիդյան սկզբունքների» մասին հարցին: Շարունակելով թեման` նա նշեց, որ եթե Ղարաբաղի ժողովուրդը համաձայն չլինի այդ սկզբունքներին, ապա դրանք չեն կարող իրականություն դառնալ: Որոշողը, ըստ նրա, միայն ու միայն ժողովուրդն է, եւ եթե նա դեմ եղավ այդ սկզբունքներին, ղեկավարությունը չի բանակցի դրանց շուրջ:

Պաշտպանության նախարարը համարում է, որ ոչ մի որոշում հնարավոր չէ պարտադրել, քանի որ «դատարանում չենք, եւ դատարանը չեն ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ ոչ էլ համանախագահները»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման մասին հայտարարություններին` նախարարը շեշտեց, որ մշտապես արվող այդ հայտարարություններին լուրջ է վերաբերվում, բայց կարծում է, որ դրանցով չէ, որ պիտի պատերազմ սկսվի, ուղղակի պետք է հետեւություններ անել այդ ամենից եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք մնան որպես հայտարարություն: «Եթե Ադրբեջանը պատրաստ լինի պատերազմի, առանց որեւէ մեկից հարցնելու կպատերազմի»,- հավելել է նա: Դիպուկահարների առաջին գծից դուրս բերման մասին հարցին ի պատասխան` պաշտպանության նախարարը հայտնեց, որ այդ առաջարկությունը եղել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կողմից, բայց պայմանավորվածությունը ընթացք չի ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկացել պայմանագիր կնքել մեր բանակի հրամանատարության հետ: «Նախաձեռնությունն Ադրբեջանից է եղել, ինչը մեր հետախուզական եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատանքների արդյունք է»,- շարունակել է Մովսես Հակոբյանը: Նրա խոսքերով, պետք է անընդհատ հակառակորդին պարտադրել` մինչեւ դիմեն Ղարաբաղի ՊԲ-ին, այլ ոչ թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter