HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դեպի ձյունառատ Ծաղկաձոր` հեծանիվներով

«Սպասում եք ձյանը, իսկ ձյունը այդպես էլ չի՞ գալիս: Ուրեմն մե'նք կգնանք նրա մոտ»,- երեւանցի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են հեծանվաերթ դեպի Ծաղկաձոր: Կիրակի օրը` հունվարի 17-ին, հեծանվորդները երկաթգծի Քանաքեռ կայարանից գնացքով կհասնեն Հրազդան, որտեղից էլ հեծանիվներով` մինչեւ Ծաղկաձոր:

Հեծանիվների ՀՎԶ արհեստանոցի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ բոլոր ցանկացողները կարող են իրենց արհեստանոցից հեծանիվներ վարձել. «Ծաղկաձորում մոտ 4 ժամ կանցկացնենք, որից հետո հեծանիվներով կգանք Հրազդան եւ այնտեղից` գնացքով դեպի Երեւան»,- տեղեկացրեց Սամվելը: Նշենք, որ երիտասարդների նախկին հեծանվաերթը տեղի էր ունեցել Ամանորի գիշերը` Երեւանի կենտրոնական փողոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter