HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Անչափահասի պոռնկությամբ զբաղվելուն նպաստել է տաքսու վարորդը

Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 13 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ Ռադիկ Դանիելյանը նպաստել է անչափահասի կողմից պոռնկությամբ զբաղվելուն, ինչի համար այժմ կալանավորված է:

ԼՂՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկությունների համաձայն` 2009թ. նոյեմբեր ամսվա կեսերից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ռադիկ Դանիելյանը` նախապես իմանալով Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակչուհի, 24.02.1993թ. ծնված անչափահաս Վ.Ն.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելու մասին, գույքային օգուտ ստանալու նպատակով, հաճախորդներ որոնելու, ապահովելու եւ «Նիկա» տաքսի ծառայությանը պատկանող ու իրեն ամրակցված «Գազ 3110» մակնիշի 07 SS 834 պետհամարանիշի ավտոմեքենան սեռական հարաբերությունների համար որպես կացարան պարբերաբար տրամադրելու եղանակով եւ դրանից գույքային օգուտ ստանալով` նպաստել է Վ.Ն.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Փաստի առթիվ այս տարվա հունվարի 8-ին ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ստեփանակերտի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը 18 տարին չլրացած անձին օգտագործելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter