HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ստիպել են դիմում գրել

Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցի տնօրեն Արմեն Սարիբեկյանը, ով մի քանի ամիս առաջ էր նշանակվել տնօրեն, երեկ հրաժարականի դիմում է գրել: Թերթի տեղեկություններով' նրան կանչել են և առաջարկել դիմում գրել, ինչը վերջինս անխոս կատարել է: Սարիբեկյանը հաստատեց, որ հեռանում է տնօրենի պաշտոնից, բայց չմանրամասնեց, թե ինչու:

«Ես ոչ մի պրետենզիա չունեմ, ես ինքս եմ ուզել, դիմում եմ գրել ու հեռացել եմ: Ինձ ոչ ոք չի կանչել ու չի ստիպել դիմում գրել, իմ կամքով եմ հեռացել: Տնօրենի պաշտոնն ինձ դուր էր գալիս, աբսալյուտնը ոչ մի խնդիր չկար դպրոցում: Կոլեկտիվը հիանալի էր, մեկը մեկից լավ մարդիկ: Համենայնդեպս, էդ մի քանի ամսում, որ եղել եմ այնտեղ, մի բան դպրոցում հաստատ թողել եմ: Ես էլի սպորտի մեջ եմ, ֆեդերացիայի փոխնախագահն եմ»:

Իսկ հեռանալու պատճա՞ռը: «Պրոստը իմ անձնական խնդիրներն են: Ես ուրիշ բիզնես ունեմ և ավելի շատ ուզում են դրանով զբաղվել»:

Չնայած նախկին տնօրենը չգիտեր, թե ում են նշանակելու իր փոխարեն, սակայն թերթը ճշտել է, որ պաշտոնակատար է նշանակվել Կարեն Դանիելյանը, որը սպորտի հետ երբևէ կապ չի ունեցել: Ավելին, երեկ նա այցելել է սպորտդպրոց և աշխատողներին «զարմացրել» իր գիտելիքներով: Պարզվել է, որ մարմնամարզության դպրոցի տնօրենը գիմնաստիկան թեթև ատլետիկայից չի տարբերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter