HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր բնակարաններ 188 ընտանիքների համար

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի խանգարել 2009-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորականների բնակարանային պայմանների բարելավման ծրագրին: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքերով` եթե նախորդ տարիների ընթացքում տարեկան ամենաշատը հաջողվել է բնակարանով ապահովել 134 զինվորական ընտանիքների, ապա նախորդ տարի նոր բնակարան են ստացել 188 ընտանիքներ:

Մինչեւ հիմա ՊԲ  770 սպայի դեռեւս տրամադրվում է բնակվարձի փոխհատուցում: Այդ նպատակով 2009-ին ծախսվել է 217 մլն դրամ, տեղեկացրել է պաշտպանության նախարարը` երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության տվյալների համաձայն` 2009-ին ՊԲ սպայակազմին բնակարաններով ապահովման նպատակով պետբյուջեից հատկացվել է 739,577 մլն դրամ: Ստեփանակերտի Թումանյան փողոցի 111ա նորակառույց շենքից ձեռք է բերվել 33 բնակարան` 2398,3 քառ. մ. բնակմակերեսով, իսկ նախկին կահույքի ֆաբրիկայի տարածքում կառուցվող 45 շենքի շինարարության համար 2009-ին ծախսվել է 139,993 մլն դրամ (այստեղ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter