HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք` վաճառքը թույլատրելու համար

Իրավապահները պարզել են, որ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ի անասնաբույժներ, 40-ամյա Արայիկ Մ.-ն և 36 տարեկան Ժորա Գ.-ն Երևանի թիվ 4 գյուղատնտեսական մթերքների շուկայում (Մալաթիա), առանց համապատասխան անասնաբուժական տեղեկանքի, մսի վաճառքը թույլատրելու համար մսամթերք հանձնող անձանցից ու շուկայի 13 մսավաճառներից անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում վերցրել են 450 հազարական դրամ կաշառք:

Իսկ նույն ընկերության մեկ այլ անասնաբույժ` 49-ամյա Կարեն Ա.-ն իրեն ամրակցված մսի վաճառքի կետերից ամսական վերցրել է 150 հազար դրամ կաշառք: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն»,- հաղորդում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter