HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանրապետականի հետ դա պետք չէ կապել»

«Դա պետք չէ Հանրապետական կուսակցության հետ կապել: Մարդ եթե հանցագործություն է կատարում, դա կուսակցական պատկանելության հետ կապ չունի: Կան մարդիկ, ովքեր օրենքը չեն խախտում, կան, որ խախտում են: Ովքեր օրենքը խախտում են, պետք է պատժվեն»,- մեկնաբանելով «Ջիանի» ռեստորանային համալիրում օրերս տեղի ունեցած միջադեպը` ասաց Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այդ միջադեպի շուրջ պտտվում են ՀՀԿ-ականներ Սեյրան Սարոյանի և Լևոն Սարգսյանի անունները: Ըստ նրա` քաղաքական գործիչներն իրավական լիազորություններ չունեն, և յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր լիազորություններով: «Եթե Հայաստանի որևէ քաղաքացի, անկախ նրա կարգավիճակից, անկախ բարեկամա-խնամիական կապերից, խախտել է օրենքը, պետք է պատժվի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter