HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի չէ` Հայաստանը փրկարարների խումբ կուղարկի՞ Հաիթի, թե՞ ոչ

Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Հայաստանը 50 հոգանոց փրկարարների խումբ է ուղարկելու ավերիչ երկրաշարժից տուժած Հաիթի: Մանրամասներ իմանալու համար «Հետքը» դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից պատասխանեցին, որ հարցերին կարող է պատասխանել միայն նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Սակայն Սուսաննա Աբրահամյանի և քաղաքային, և բջջային հեռախոսները չէին պատասխանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը ևս «Հետքին» խորհուրդ տվեց Հաիթի մեկնող փրկարարական խմբի մասին բոլոր հարցերը ուղղել Սուսաննա Աբրահամյանին: Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ չգիտի, թե երբ է խումբը մեկնելու Հաիթի, և քանի հոգանոց խումբ է լինելու: «Չգիտեմ` կմեկնե՞ն, թե՞ չեն մեկնի: Դեռ վերջնական որոշումը չկա: Դրա համար տեղեկատվությունը նախարարությանն է»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter