HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգման մասին

Երեկ Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին 1855 և 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված Գյումրիում ռուսական բանակի 156 սպաների հուշարձանի պատրաստման հարցում աջակցության համար: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հուշարձանի բացումը դառնա Հայաստանում Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի նշման կարևոր իրադարձություններից մեկը»:

Պատվի Բլուրը զինվորական գերեզմանատուն է Գյումրիում, որը ստեղծվել է 1855թ. Ռուս-թուքական պատերազմի հրամանատար, Կովկասյան կորպուսի գեներալ Ն. Մուռավյովի հրամանով: Պատվի Բլուրը հայ-ռուսական բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ է: Այստեղ իրենց հանգիստն են գտել 156 ռուս սպաների աճյունները: Գերեզմանատան կողքին գտնվող ռուսական մատուռի մուտքի վերևում գրված է` «Այստեղ խաղաղության և հանգստի արքայություն է»: Սակայն չդարձան մատուռն ու գերեզմանատունը խաղաղության և հանգստի արքայություն:

1956-1975թթ. քաղաքային իշխանությունների արհամարհանքի հետևանքով գերեզմանատունը քանդվեց, իսկ տապանաքարերը  ոչնչացվեցին: Բացի այդ, Պատվո Բլրի վրա կառուցվել էր մանկական պրոֆիլակտիկ հիմնարկ: Երկրաշարժից հետո այդ շինությունում ապաստան գտան 6 ընտանիք, իսկ գերեզմանատան տարածքը իրենից ներկայացնում էր տեխնիկական թափոնների աղբանոց:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հրավերով 2009թ. սեպտեմբեր 15-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Ուլյանովսկի մարզի պատվիրակությունը` նահանգապետ Սերգեյ Մորոզովի գլխավորությամբ: Հանդիպումների ընթացքում քննարկվեց Գյումրիում ռուս սպաներին հուշարձանի կանգնեցման և Պատվի Բլրի տարացքի բարեկարգման հարցը: Որոշում ընդունվեց ստեղծել համապատասխան հանձնաժողով` հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ: Պատվի Բլրի բարեկարգմանն առնչվող կազմակերպչական հարցերը լուծելու, ինչպես նաև հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունը առավել խորացնելու նպատակով, 04.11.2009թ. հիմնվեց «Պատվի Գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը: Կազմակերպության համանախագահներ դարձան ՀՀ-ում ՌԴ գիտության, կրթության և արվեստի կենտրոնի տնօրեն, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը և հասարակական գործիչ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է 4 աշխատանքային այց Ուլյանովսկ, ինչի արդյունքում դեկտեմբերի վերջին սկսվել է շենքի քանդման գործընթացը:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ խորհրդակցությունում հաստատվել են Պատվո Բլրի բարեկարգման և ռուս սպաներին հուշարձանի նախագծերը: Մենք հավատարիմ ենք Պատվո Բլուրը Մեծ Հաղթանակի 65-ամյակի օրերին բացելու պլանին, ինչը հայ-ռուսական դարավոր բարեկամության և ընդհանուր անցյալի ևս մեկ հիշեցում կլինի: Հայտնում ենք նաև, որ www.arm-ros.narod.ru <http://www.arm-ros.narod.ru> հասցեով գործում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կայքը, որտեղ առանձին էջ նվիրված է Պատվո Բլրի պատմությանն ու ժամանակակից փուլին: Այս աննախադեպ ծրագրի իրագործման համար, առաջին հերթին, պետք է արժանին մատուցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին: Հենց նրանք են առաջին օրերից իրենց վրա վերցրել այդ հիրավի յուրօրինակ համագործակցության կայացման հետ կապված հիմնական դժվարությունները:

«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter