Ապօրինի փայտանյութ
Նախօրեին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Գարգառ գյուղից, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գարիկ Ա.-ին: Վերջինիս վարած ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 6 խմ փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթի: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարիկ Ա.-ն փայտանյութը բարձել է Գյուլագարակի անտառպետության թիվ 7 պահաբաժնից:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է Ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել