HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` վստահված անձանց եւ լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու համար

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ  ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

Մասնավորապես՝ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2010 թ. հունվարի 10-ի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ՝ ժամը 10:30-ի, ապա նաեւ 16:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության 71 հասցեում գտնվող Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում ծեծկռտուք հրահրելով եւ բռնություն գործադրելով վստահված անձանց, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքները, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter