HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը ծանոթացել է Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջան, ծանոթացել Մոտկորի ձորի վեց համայնքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգման աշխատանքներին:

Ճանապարհի բարեկարգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 220 մլն դրամ: Նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել խճապատ գրունտային ճանապարհ:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ 32 կմ-անոց ճանապարհի մոտ 18 կմ հատվածի վերակառուցումը կատարված է, ողջ ծավալով աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի կեսերին:

Ճանապարհի վերանորոգումն էական նշանակություն կունենա հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացման առումով, որոնց համար ոչ բարվոք ճանապարհները կաթնամթերքի եւ մսամթերքի իրացման խնդիր են ստեղծում:

Այս համայնքներն ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀԲ-ի միջոցներով իրականացվող Համայնքային կարողությունների զարգացման ծրագրում: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter