HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում մահափորձի ենթարկված հայազգի գործարարը ծանր վիճակում է

ՌԴ ներքին գործերի Մոկվայի քաղաքային վարչության տեղեկատվության բաժանմունքի ներկայացուցիչը ճշտել է, որ տղամարդը, որի վրա կրակել էին շաբաթ օրը Մոսկվայի արևմտյան մասում, կենդանի է, բայց գտնվում է ծանր վիճակում: Արդեն հայտնի է դարձել, որ վիրավորը Հայաստանի քաղաքացի գործարար է:

Ավելի շուտ հայտարարվել էր, որ հունվարի 9-ի կեսօրին` 14:30-ին Լոմոնոսիվի պողոտա, 23 հասցեում  անհայտ անձը կրակել է մի տղամարդու: Նրան կրակել են իր` Mitsuibishi Pajero մակնիշի մեքենայի մոտ: «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով տեղեկատվության վարչության աշխատակցին, հայտնում է, որ հանցագործը կրակել է գործարարի գլխին: Իսկ ականատեսների վկայությամբ, կրակողը եղել է բարձրահասակ, հագին գորշ-կապտավուն վերարկու, սև գլխարկ և ջինսե տաբատ: Հանցագործության վայրից նա հետիոտն է հեռացել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter