HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԱՄՆ-ն կներդնի բոլոր ջանքերը` Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, բարգավաճ կյանքի համար

Ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այսօր մոտ 1,5 ժամանոց հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո ամերիկացի համանախագահը Արցախի Հանրապետության զինանշանի եւ դրոշի ֆոնին ճեպազրույց է տվել լրագրողներին:

Մինչ հարցերին անցնելը Ռոբերտ Բրադկեն, շնորհավորելով Ղարաբաղի բնակիչներին Նոր Տարվա կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումից առաջ անհրաժեշտ է համարել այցելել Ղարաբաղ` լսելու ինչպես ղեկավարության, այնպես էլ բնակիչների կարծիքները: Իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը, ըստ ամերիկացի համանախագահի, տեղի կունենա գալիք շաբաթ: Ամերիկացի համանախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմնորոշումը ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելն է: «Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս նոր տարում ԱՄՆ-ն կներդնի իր բոլոր ջանքերը, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդն ապագայում ունենա խաղաղ, բարգավաճ եւ լավ կյանք»,- հավելել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter