HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողների հարցերին պատասխանում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը

«Հետքի» հյուրն է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Կարող եք ձեր հարցերն ուղղել պրն Սահակյանին այս պահից մինչեւ հինգշաբթի:

Սարգիս Սահակյանը ծնվել է 1961թ. մարտի 10-ին Թալինի շրջանի Դիան գյուղում:

1977թ. ավարտել է Կաքավաձորի միջնակարգ դպրոցը: 1978-1984թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1984-1985թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1986-1992թ. աշխատել է Անիի շրջանում` որպես գլխավոր զոոտեխնիկ: 1986-1987թթ. սովորել եւ ավարտել է ղեկավար կադրերի վերապատրաստման ինստիտուտը: 1996թ. զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի, 1998թ.-ից` գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնները: 2002թ. նոյեմբերից աշխատել է որպես ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ: Կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ Սարգիս Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Պարգեւատրվել է ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: ՀՀԿ անդամ է: Ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մեկ որդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter