HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

62 կազմակերպություն մասնակցելու է «ԴիջիԹեք 2011»-ին

«ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, արդեն իր շուրջն է հավաքել 62 կազմակերպություն:  Ներկա դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով:  

Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «Բեառգամի», «Իքս-Արթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «ԼանԱր Սերվիս», «Ալտակոդ», «Նորք» ՏՎԿ, «Սինոփսիս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Մաքստրոնիկ», «Մայքրոսոֆթ», «Ռեդինետ», «Յունիթել», «ԷփիջիԱրմ», «Ինտերակտիվ Վորլդ», «Իննովասիս», «Ռևոտեք», Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Վիպմա», «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, «Իքս-Թեք», «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և այլն:  

«Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները:  

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:  

Ակնկալվում է, որ «ԴիջիԹեք 2011» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը կունենա 18.000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ, կազմակերպիչ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter