Գողություն է կատարվել Օձունի մշակույթի պալատից
Հունվարի 13-ի գիշերը Լոռու մարզի Օձուն գյուղի մշակույթր պալատի շենքում կատարվել է գողություն: Շենքը 2009թ.-ին 85 մլն. դրամ նախահաշվային արժեքով կապիտալ վերանորոգվել է Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը տեղեկացրեց, որ վերանորոգումից հետո մշակույթի պալատում նախատեսված նոր գույքը դեռևս տեղադրված չէ: Սակայն շենքում է եղել 2 «Բաքսի», 1 համակարգիչ եւ 1 պատճենահանման սարք, որն էլ տարել են գողերը:
Գողոնի վնասը կազմում է 900 հազար դրամ: Մշակույթի պալատի շենք մտնելու եւ գողոնը շենքից հանելու համար անհայտ անձինք ջարդել են շենքի ետնամասի եւ ներսի 5 դռներ: «Գողության մասին մենք արդեն հայտարարություն ենք տվել Թումանյանի ՆԳ բաժնին: Տեսնենք ինչ կբացահայտվի»,- մեզ հեռախոսով տեղեկացրեց Օձունի գյուղապետը: Արսեն Տիտանյանից նաև տեղեկացանք, որ բյուջեի սղության պատճառով մշակույթի պալատի շենքը գիշերային պահակ չունի, ունի միայ ցերեկային պահակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել