Ոստիկանը մեղադրվում է խուլիգանության մեջ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 15-ին կալանավորվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գ. Գրիգորյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2009 թ.-ի դեկտեմբերի 18-ին` ժամը 03:20-ի սահմաններում, Գ. Գրիգորյանը, ալկոհոլ և թմրամիջոց օգտագործած վիճակում, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճել է ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, հայհոյել ու քաշքշել վերջիններիս, ինչպես նաև 2 կրակոց արձակել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից:
«Գ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար»,- տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել