HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռլինում բացվել է «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական ցուցահանդեսը 

Հունվարի 15-ին Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը: Այն առաջին անգամ անց է կացվել 1926 թ. և այս տարի նախատեսվում է, որ այն կհյուրընկալի իր 30 միլիոներորդ այցելուին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, ամենամյա այս ցուցահանդեսն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցչի գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես` սննդամթերք և ըմպելիքներ արտադրող ձեռնարկություններից: Միջոցառման  մասնակիցները ժամանել են Բեռլին` ցուցադրելու  իրենց արտադրանքն ու խոհարարական  արվեստը, քննարկելու միջտնտեսական համագործակցության հեռանկարները և գործնական կապեր հաստատելու միմյանց հետ: Ցուցահանդեսին երրորդ անգամ մասնակցում է Հայաստանը, ինչին աջակցություն է ցուցաբերել ԳԴՀ կառավարությունն` ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության: Միջոցառմանը ներկայացված են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի, Երևանի «Շամպայն-գինիների գործարանի», Երևանի կոնյակի գործարանի, «Սիս», «ՄԱՊ», «Մուլտի Ագրո», «Թամար Տատիկ» ձեռնարկությունների արտադրատեսակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter