HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բակո Սահակյան. «Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն»

«Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ այդ փաստի անտեսման ցանկացած փորձ անհնարին է դարձնում հակամարտության համապարփակ կարգավորումը»,- մեկ անգամ եւս շեշտել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ հանդիպման ժամանակ:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը չի կարող կարգավորվել Ադրբեջան-Արցախ անմիջական երկխոսության բացակայության պայմաններում: Այդ կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ կառուցողական եւ ռազմատենչ մոտեցումներից: Ռոբերտ Բրադկեն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է: Հանդիպմանն արծարծվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ հայ-թուրքական եւ ադրբեջանաղարաբաղյան փոխհարաբերություններն առանձին ու իրար չփոխկապակցված գործընթացներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter