Զարուհի Փոստանջյանը պաշտոնական գրություն չի ստացել
Թեեւ փոփոխությունը հաստատվել է ԵԽԽՎ-ում
«Հետքը» գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել եւ որոշել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ընդգրկել փոխարինողների կազմում:
Զարուհի Փոստանջյանը դեռեւս պաշտոնական գրություն չի ստացել Հովիկ Աբրահամյանից, սակայն այս փոփոխությունն արդեն հաստատվել է ԵԽԽՎ-ի կայքէջում: «Եթե իրենք խորհրդակցություն են անցկացրել եւ որոշում են կայացրել, ապա պարտավոր էին տեղյակ պահել մեր խմբակցությանը: Այս ոչ օրինական քայլին կտրվի պատասխան, երբ ես կստանամ պաշտոնական գրությունը»,- «Հետքին» ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել