HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասվածքներ է պատճառել ոստիկանության աշխատակիցներին

Երեկ, ժամը 18.30-ին, Մալաթիայի գյուղմթերքների շուկայում ծառայություն կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության ավագ Գառնիկ Թ.-ն և ոստիկանության կրտսեր սերժանտ Վաչիկ Գ.-ն, նկատելով քաղաքացիների հետ անհիմն վիճաբանող և ոգելից խմիչքի ակնհայտ ազդեցության տակ գտնվող տղամարդուն, փորձել են կարգի հրավիրել նրան ու կանխել հակահասարակական գործողությունները, սակայն կարգազանցը ծալովի դանակով հարվածել և կրծքավանդակի ու ձեռքի մասում կտրած-ծակած վնասվածքներ է պատճառել ոստիկանության ծառայողներին:

1939 թ. ծնված Ալբերտ Հովսեփյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ոստիկանության ծառայողները տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն: Դեպքի մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter