HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին քաղաքական գործունեության համար»

«Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից շատերի համար դատարանն այնպիսի դատավճիռներ էր սահմանում, որ հնարավորություն էր ստեղծվում դատապարտյալներին համաներման միջոցով ազատ արձակել, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկեցին 7 տարով: Արդյո՞ք սա պայմանավորված չէ նաեւ Փաշինյանի լրագրողական գործունեությամբ: «Հետքի» այս հարցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց.

«Ես կոնկրետ այս դեպքում հակված չեմ համարել, որ Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին որպես լրագրողի: Այնուամենայնիվ, դա քաղաքական գործունեության համար էր, բայց սա չի նշանակում, թե ես համաձայն եմ դատարանի որոշման հետ: Սա քաղաքական հետապնդում էր, որովհետեւ ժամանակը բավականին անցել է, բացի դա` համաներման հնարավորություն էր ստեղծվել: Իշխանությունները եթե այդ քայլին դիմեին, ավելի բարենպաստ մթնոլորտ կստեղծվեր երկրում»: Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանին պետք է արդարացնեին եւ ազատ արձակեին դատարանի դահլիճից. «Ես հետեւել եմ դատական պրոցեսին, կարդացել եմ ցուցմունքներն ու մեղադրողի փաստարկները եւ վստահաբար կարող եմ ասել, որ դատարանում ոչ մի մեղք չի ապացուցվել, հետեւաբար վստահ կարող ենք ասել, որ սա զուտ քաղաքական դատավճիռ է»,- նշեց Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter