HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«2012-ին «փայլուն» ընտրություններ ենք ունենալու»

«Եթե քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները կատարվեն, ապա 2012 թվականի մենք ունենալու ենք «փայլուն» ընտրություններ, ոչ մի խախտում «չի լինելու», որովհետեւ խախտում արձանագրող էլ չի լինելու, ինչպես հիմա հեռուստաընկերությունները չեն արձանագրում, որեւ մեկը հեռուստատեսությամբ տեսա՞վ 10-րդ ընտրատարածքի խախտումները, 2012-ին տպագիր լրատվամիջոցներում էլ չենք տեսնելու այդ ամենը»,- լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը օրենսդրական նախպաձեռնությունները ռեգրեսիվ գնահատեց, քանի որ, ըստ նրա, դրանք կվատացնեն լրատվական դաշտը: ««Զանգվածային լրատվական միջոցների մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությունը չեն բարելավի վիճակը, որովհետեւ իրավունքների առումով դա ոչինչ չի տալիս, իսկ սահմանափակումներ կան»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Նա կարծում է, որ հատկապես հեռուստաընկերությունները աստիճանաբար վերածվում են քաղաքական համակարգի մի մասը:

«Ամեն մի հեռարձակող արդեն գիտի իր անելիքները, գիտի` ինչ կարելի է լուսաբանել, ինչը` ոչ: Բանը նրան է հասել, որ մեկ հրամանով բոլոր հեռուստաալիքները կարող են բոյկոտել ոչ ցանկալի քաղաքական գործչի կամ հասարակական կազմակերպության ղեկավարների ասուլիսը: Հեռարձակման ոլոտն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության տակ»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter