«Գալա»-ն բողոքի ակցիա է անցկացնելու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատավճռի
«Շիրակ կենտրոն» հ/կ-ի փոխանցմամբ` այսօր երեկոյան «Գալա» հեռուստաընկերությունը իր եթերում 21:00-ից 22:00-ն կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատավճռի: Նշված ժամին եթերում լինելու է միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ վազող տողով գրվելու է այն անձանց եւ կազմակերպությունների անվանումները, ովքեր միանալու են այդ ակցիային: Ըստ նախապես որոշված ծրագրի` ակցիան կրելու է պարբերական բնույթ: Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ միացել են «Գալա»-ի բողոքի ակցիային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել