HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կին հանցակիցը դեռևս չի հայտնաբերվել

Նախօրեին` ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1976 թ. ծնված Թերմինե Ն.-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, երկու անծանոթ օտարերկրացիներ` կին և տղամարդ, ապրանք գնելու պատրվակով Նորապատ գյուղի խանութից հափշտակել են 30 հազար դրամ ու դիմել փախուստի:

Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Նորապատ գյուղից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1974 թ. ծնված Մուհամեդ Ս.-ն: Երեկ ոստիկանության բաժին է դիմել նաև 1952 թ. ծնված Գագիկ Դ.-ն` հայտնելով, որ հունվարի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, երկու անծանոթ օտարերկրացիներ` կին և տղամարդ, շինանյութ գնելու պատրվակով Շևչենկոյի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող, իրեն պատկանող խանութից հափշտակել են 42 հազար դրամ ու դիմել փախուստի: Կրկին պարզվել է, որ այդ հանցագործությունը նույնպես կատարել է Մուհամեդ Ս.-ն: «Մուհամեդ Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter