Է. Նալբանդյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը
«Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»,- «Հայլուրին» ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»:
Էդվարդ Նալբանդյանը մտադիր է կապվել իր գործընկերոջ` Դավութողլուի հետ` տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտեղ է տեսել նախապայմաններ եւ ինչով է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել