HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննախադեպ հայտարարություն` հօգուտ Արցախի ճանաչման

Այսօր Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված` Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, աննախադեպ հայտարարություն է արել:

«Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում եւ պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, այս հայտարարությունն աննախադեպ որակեց: «Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասաց Վահան Հովհաննեսյանը: Այս մասին հայտնում է ՀՅԴ մամլո դիվանը: 

Մեկնաբանություններ (2)

rahageets
Almagro for Foreign Minister of Armenia !!
Aram Arakelyan
Justice will eventually prevail. Aram Arakelyan www.housevaluecheck.com Realty Needs Network

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter