HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրդովված են Փաշինյանի դատավճռից

Մամուլի ազգային ակումբը տարածել է հայտարարություն, որով խոր վրդովմունք է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտող դատավճռի կապակցությամբ: «Զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքը իրականում ոչ այլ ինչ է,

եթե ոչ լրագրողի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ հոդվածով իրեն վերապահված` համոզմունքներ ունենալու, դրանց հավատարիմ մնալու, գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքի իրացում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը վճարելու է 7 տարվա ազատազրկմամբ: Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ դատարանի նման վճիռը լրագրողների մոտ մասնագիտական գործունեության հանդեպ վախ սերմանելու և ինքնագրաքննությունը խորացնելու նպատակ ունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter