Հայաստանի և Ավստրիայի նախարարությունների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
2010 թ. հունվարի 25-27-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Վիենա` «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքէջը, Հասմիկ Պողոսյանը Վիենա է մեկնելու Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարար Քլաուդիա Շմիդի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ավստրիայի երաժշտության, թանգարանների, գրքի (գրադարան, գրահրատարակչություն) ոլորտների պատասխանատուների հետ: Կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ ծրագրեր, ինչպես նաև 2012 թ. հայ տպագիր գրքի 500-ամյակի միջոցառումների անցկացման հնարավորությունը Վիենայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել