HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչիկ Գալստյան. «Սահմանադրական դատարանի որոշումը իրավական շրջանակներ դրեց»

«Սահմանադրական դատարանի որոշումը իրավական շրջանակներ դրեց, տարաբնույթ քննարկումները, քաղաքական շահարկումները նեղացում ապրեցին,- այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ապա շարունակեց:- Այն նաեւ հաստատեց, որ բանակցությունները երկկողմանի բնույթ են կրում, եւ 3-րդ պետության` Ադրբեջանի միջամտությունն այս հարցում նպատակահարմար չէ»:

Նա նշեց, որ այդ որոշումը 1-ին քայլերից է իրավական բազայի նախապատրաստման համար, որի հիման վրա հետագայում պետք է կառուցվեն 2 երկրների հարաբերությունները:  Խ. Գալստյանի խոսքերով` Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները կարող են հանգեցնել բանակցությունների ձախողման, ինչի պատասխանատվությունը կկրի Թուրքիան, իսկ եթե շարունակի նույն ոգով, Հայաստանին կտա դիրքերն ավելի կոշտացնելու հնարավորություն. «Երբեմն մտածում ես` արժե՞ Թուրքիայի հետ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, թե՞ Թուրքիայի ապակառուցողական դիրքերը մեզ ավելի մեծ հնարավորություն են տալիս»,- ասաց նա: Հայաստան-Ադրբեջան հակամարտությանն անդրադառնալով` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Որեւէ ուժ չի կարող ստիպել,  որ ՀՀ-ն միակողմանի զիջումների գնա, հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի դեպքում»: Այս հարցում բանախոսը կարեւորեց 2 երկրներում տարվող քաղաքականությանը. «Ադրբեջանը, մանկապարտեզից սկսած, վարում է հայատյաց քաղաքականություն, իսկ Հայաստանում նոր-նոր սկսել են առանձին դասերի միջոցով ներկայացնել իրականությունը` տեղեկացնելով մեր երիտասարդ սերնդին Բաքվում կատարված ոճրագործությունների մասին»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter