HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հունվարի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի երկրորդ նիստին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսական վարկերի  տրամադրման կարգը, ինչպես նաև քննարկել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հիմնական պայմանները, ժամանակավոր ազատ միջոցների կառավարման սկզբունքները  և այլ ընթացիկ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter