«Դատարանը ընդունել է իրավական որոշում»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր «Ազդակ» ակումբում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` 7 տարվա դատապարտման փաստը մեկնաբանելիս ասաց, որ չի կարող գնահատական տալ, քանի դեռ չկա վերջնական ու հստակ դիրքորոշում. «Նրա դատավարությունը չի կարելի կապել նրա լրագրողական գործունեության հետ: Դատարանը ընդունել է իրավական որոշում:
Կարծում եմ` դատավարությունը դեռ կերկարի, եւ քանի դեռ չկա վերջնական` հստակ դիրքորոշում, չեմ կարող գնահատական տալ»,- ասաց Խ. Գալստյանը: Նա հավելեց, որ Ն. Փաշինյանի փաստաբանները կարող են օգտվել իրենց սահամադրական իրավունքից` բողոքարկել դատավճիռը: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ խոսնակը Freedom House կազմակերպության ամենամյա զեկույցի վերաբերյալ, որում նշվում է, թե Հայաստանում դեռեւս շատ անելիքներ կան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Խ. Գալստյանն ասաց. «Այնպիսի անցումային երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ժողովրդավարության հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք, ճիշտ է, այդ ճանապարհին ենք, սակայն դեռ շատ անելիքներ ունենք այդ ասպարեզում»: Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել