«ՉԻ». Աշխատանքից ազատվել են
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ աշխատելն այլևս անտանելի է դարձել այդ համակարգի բազմաթիվ աշխատակիցների համար:
Թերթի տեղեկություններով, բոլորովին վերջերս աշխատանքից ազատվել են Միգրացիոն ծառայության առանցքային պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակիցները' երկուսը սեփական դիմումների համաձայն, երրորդը' ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:
Համակարգը լքել են Միգրացիոն ծառայության փախստականների բաժնի պետը, Միգրացիոն ծառայության ենթակայության տակ գործուներություն ծավալող «Հանրակացարաններ բաժնետիրական ընկերության» տնօրենը և Միգրացիոն ծառայության աշխատակազմի ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել