HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անհիմն է, որ առաջինը մենք վավերացնենք դրանք»

ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարության այն հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ վերապահումներ կան, նշեց, որ պարզ է, որ թուրքական քաղաքականությունն ու քաղաքակրթությունն ինտրիգային են:

«Ամիսներ շարունակ փորձում էին արձանագրությունները ստորագրելուց հետո նոր մոտեցումներ ցուցաբերել: Բնականաբար, մեր կողմից դա մերժվում էր, քանի որ արձանագրությունների մեջ որևէ փոփոխությունների կարիք չկա: Փաստորեն, իր ինտրիգային քաղաքականությունը Թուրքիան մեկ բանով էլ ավելացրեց, թե իբրև թե ՍԴ-ի որոշումը նախապայմաններ առաջադրելն էր: Այնինչ որոշումը հետևյալն է, որ ՍԴ-ն ճանաչեց արձնագրությունների սահմանադրականությունը, ուրիշ ոչինչ: Դա մի պատճառաբանություն է, որով փորձում են իրենց արած խախտումները մեզ վրա բարդել, որը կարծում եմ` չի ստացվելու»,- ասաց նա: Գ. Սահակյանի խոսքով` միջազգային հանրությունը չի ընդունի Թուրքիայի այդ հայտարարությունը. «Վերջին հաշվով, կա Ազգային ժողով: Եվ կարծում եմ` ԱԺ-ն կհաստատի այն արձանագրությունները, որոնք մեր կամոք, մեր արտգործնախարարի ստորագրութամբ վավերացվել են: Թեև հնարավոր է` ավելի մեծ ինտրիգների հանդիպենք, քանի որ մենք շատ բարդ ու վտանգավոր ճանապարհ ենք ընտրել, որը, սակայն, մեզ համար պիտի հաղթահարելի լինի»: Գ. Սահակյանի կարծիքով` թուրքական կողմի նման հայտարարությունները ներքին սպառման համար են, քանի որ, ի վերջո, Թուրքիային ոչ ոք չի ստիպել այդ արձանագրությունները ստորագրել: Իսկ ահա Հայաստանի հայտարարությունները ներքին սպառման համար չեն, քանի որ հայկական կողմի քաղաքականությունն, ըստ Գ. Սահակյանի, բաց է, ինտրիգային չէ: «Եվ մեր դիվանագիությունը չի պատրաստվում նոր ինտրիգներ լարել»: Ըստ Գ. Սահակյանի` եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, անվստահելի գործընկեր կճանաչվի միջազգային հանրության առաջ: «Արձանագրության ստորագրման պահին պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներն էին կանգնած, ինչով ապացուցվում էր, որ նրանք երաշխավոր են: Փաստորեն, Թուրքիայի ներքին իրավիճակը և դիվանագիտական հարաբերությունները աշխարհի տարբեր պետությունների հետ անվստահելի մոտեցումներ են առաջացնում»,- ասաց նա` հավելելով, որ առաջինը Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները, քանի որ մեր վավերացնելուց սահմանները չեն բացվում, իսկ Թուրքիայի վավերացնելուց` բացվում են: «Հետևաբար, անհիմն է, որ առաջինը մենք վավերացնենք դրանք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter